Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդական է նշանակվել թուրք Յակուբ Չելիքը
Թուրքական «Haber-sanliurfa.com» լրատվական կայքի սյունակագիր Օմուր Չելիքդյոնմեզն անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում թուրք Յակուբ Չելիքի նշանակման փաստին:
Հոդվածագիրը նախ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս ունի թուրք խոհրդական՝ մեջբերելով «Assembly of Turkish American Associations»-ի նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովայի խոսքերը. «Թրամփի մերձակա շրջապատում թուրք-ամերիկյան բարեկամական խմբից 5 հոգի կա»: Չելիքդյոնմեզի կարծիքով սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կապված քաղաքականության մեջ հնարավոր կլինի որոշ ուղղորդումներ անել:
Անդրադառնալով Յակուբ Չելիքի՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդական նշանակվելուն, հոդվածագիրը նշում է, որ այդ երկրում թուրքական համայնքը շատ մեծ չէ, սակայն բավական մեծ ավանդ ունի Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում:
«Ֆրանսիայի քաղաքացի թուրքերը քաղաքականությամբ են զբաղվում: Նրանցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի խորհրդական, Թուրքիայի Գյումուշհանե նահանգից 29 տարեկան Յակուբ Չելիքն է: Ֆրանսիական լրատվական դաշտը նախընտրում է նրա անունը գրել հրեական «Jacob» (Yakubo) ձևով, ինչի պատճառով շատերը կարող են կարծել, թե նա հրեա է:
…Հայտնի է, որ Գյումուշհանեում հայեր ու հույներ են ապրել: Նույնիսկ որոշ դավադիրներ պնդում են, որ այդ շրջանում ծպտյալ հայեր ու հույներ են ապրում: Սակայն Գյումուշհանեում հրեական համայնքի առկայության մասին գտածս միակ աղբյուրը 2009-ի փետրվարին Ekonomik Forum հանդեսում Գյումուշհանեի վերաբերյալ հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ քաղաքի Սուլեյմանիյե թաղամասում ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ:
Սակայն Գյումուշհանեի զբոսաշրջային տեղեկագրի մեջ հրեական որևէ հուշարձանի, սինագոգի կամ այլ հետքի մասին տեղեկության բացակայությունը կասկած է առաջացնում այստեղ երբևէ հրեական համայնք լինելու մասին»,- գրում է հեղինակը՝ հաջորդիվ տեղեկություններ հաղորդելով Չելիքի կենսագրականից:
Ըստ այդմ՝ 1970-ականներին Չելիքի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ ավելի ընտանիքի բոլոր անդամները վերադարձել են Թուրքիա:
Ֆրանսիայում կրթություն ստացած ու Սոցիալիստական կուսակցությանն անդամակցած Յակուբ Չելիքը պաշտոններ է զբաղեցրել տեղական ինքնակառավարման մարմիններում: 2014-ին անդամակցել է Մակրոնի «Շարժում» քաղաքական հոսանքին:
Հեղինակը նշում է, որ Մակրոնի՝ թուրքական ծագմամբ խորհրդականը, ում աջակցում է ոչ միայն թուրքական համայնքը, այլև մուսուլմանները, հույս է ներշնչում մուսուլմանների նկատմամբ Մակրոնի վարելիք քաղաքականության առումով:
Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Մակրոնի ընտրվելուց հետո Ֆրանսիայի իսլամական խորհրդի փոխնախագահ Ահմեթ Օղրաշը հայտարարել է, որ Ֆրանսիայի մահմեդականները շատ ուրախ են Մակրոնի ընտրությունից:
Նշվում է նաև, որ Յակուբ Չելիքը Մակրոնի թիմում Եվրո գոտու պատասխանատուն է, ինչպես նաև՝ պատգամավորի թեկնածու:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս