Թրամփը Բրյուսելի գագաթնաժողովին կգնա 1000 մարդուց կազմված պատվիրակությամբ. լրատվամիջոցներ
Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրյուսել առաջին այցը երկօրյա կլինի, նրա պատվիրակության կազմում մոտ 1000 մարդ կլինի, հայտնում է La Dernière Heure պարբերականը:
«ԱՄՆ նախագահը Բրյուսել կժամանի մայիսի 24-ի երեկոյան եւ անմիջապես The Hotel հյուրանոց կգնա: Մայիսի 25-ին նախագահը կայցելի [Բելգիայի Ֆիլիպ] թագավորին պալատում եւ կհանդիպի [վարչապետ] Շառլ Միշելին, որից հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են երկկողմանի եւ բազմակողմանի հանդիպումներ: Մայիսի 25-ի երեկոյան նրա օդանավը Սիցիլիա կմեկնի (որտեղ կայանալու է «Յոթնյակի» գագաթնաժողովը): Ամերիկյան պատվիրակության կազմում մոտ 1000 մարդ է ընդգրկված»,- հայտնել է պարբերականը:
Սրանից բացի, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ինստիտուտներում աղբյուրը, նախատեսված են Թրամփի հանդիպումները Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ: Չնայած ԵՄ ինստիտուտների ղեկավարները եւս հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նրանք կցանկանային ԱՄՆ նախագահին ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում հանդիպել, այլ նրան ընդունել Բրյուսելի եվրաթաղամասի իենց նստավայրերում՝ մայիսի 24-ի երեկոյան կամ 25-ի առավոտյան, առավել եւս, որ Բելգիայի վարչապետին արարողակարգային այցելությունը կատարվելու է Եվրամիության կենտրոնակայանից մի քանի 100 մետր հեռավորությամբ:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս