Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց
Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառմանը, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։
Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։
Այս պատմության մեջ սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։
Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է զլմ-ներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոթերը կցում եմ։
Ի մի բերելով այս ողջ պատմությունը, կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»