Հիմա սա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՝ ոչ. Պարզ հարց քաղաքապետ Մարությանին
Հիմա սա քրեական ենթամշակո՞ւյթ է, թե՝ ոչ
Պարզ հարց քաղաքապետ Մարությանին
Երեւանի քաղաքապետը, ում երեւանցին ընտրեց, որ համազգային հեղափոխական «դուխի» դեցիբելը չնվազի, վերջին շրջանում ոչինչ չի հիշում։
Չի հիշում թե թվով 20 Կամազները քաղաքապետարանին ով է նվիրել, չի հիշում այն անձանց ու կազմակերպությունների անունները, որոնք քաղաքապետարանին անընդհատ ինչ-որ բան են նվիրում։
Մի կողմ թողնենք հարցը, որ ցանկացած նվեր՝ լինի Կամազ, թե թիթեռ, պիտի անցնի Երեւանի ավագանու նիստով, եթե դա նվեր է։ Բայց քանի որ քաղաքապետը ոչինչ չի հիշում, չգիտենք՝ Կամազները նվե՞ր են, թե մեկը բերել, թողել է քաղաքապետարանի պատի տակ ու գնացել։
Մամուլը այսօր գրեց, որ 20 Կամազները քաղաքապետարանին նվիրել է պետական միջոցների լուրջ չարաշահման գործով այս պահին բերդում նստած նախկին պաշտոնյա մեղադրյալը։
Հիմա հարց քաղաքապետին՝ եթե դա ճիշտ է, քրեական ենթամշակույթին հարելու համար կարո՞ղ են Ձեր թիմակիցները Ձեր դեմ գործ հարուցել։
Ու մեկ էլ մի թեթեւ հիշեցում. որքան հիշում եմ, իսկ ես հրաշալի հիշողություն ունեմ, այս իշխանության կրեդոն էր՝ այլեւս բազմաչարչար հայ ժողովրդից ոչ մի թաքուն բան չի արվելու։
Որպես պատգամավոր, գրավոր դիմել եմ Եւրեւանի քաղաքապետին ու հարցս շատ պարզ է՝ ո՞ վ է քաղաքապետարանին նվիրել, կամ քաղաքապետարանի պատի տակ թողել թվով 20 Կամազները։
Բնականաբար, իմ այս գրառումից հետո մթնոլորտում կնկատվի զոմբիների մինչեւ 200 դեցիբել կտրուկ ակտիվություն։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները