Գիտնականները նշել են, թե որն է ահավոր երազների օգուտը
Վատ երազները, որոնք մարդկանց մեջ վախի զգացողություն են թողնում, ոչ միայն բացասական, այլ նաեւ դրական կողմ ունեն. դրանք «մարզում» են նյարդային համակարգը եւ դրանով իսկ այն պատրաստում հնարավոր սթրեսային վիճակներին արձագանքելուն իրական կյանքում։ Նման եզրակացության են եկել Ժնեւի համալսարանի գիտնականներն ու նրանց ամերիկացի գործընկերները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Human Brain Mapping ամսագրում։ Գիտական աշխատանքի հեղինակները կարծում են, որ երազները կարելի է օգտագործել որպես թերապեւտիկ մեթոդ պացիենտների տագնապի վիճակը հաղթահարելու նպատակով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Առաջին փուլում փորձին մասնակցել է 18 մարդ։ Էլեկտրաէնցեֆալոգրի օգնությամբ գիտնականները չափել են ուղեղի տարբեր հատվածների ակտիվությունը քնի ժամանակ։ Յուրաքանչյուր փորձարկվողի գլխին ամրացրել են 256-ական տվիչ։ Յուրաքանչյուրին արթնացրել են գիշերը մի քանի անգամ եւ հարցրել, թե վախենալու որեւէ երազ տեսել է։
«Մեզ հետաքրքրում էր վախը. ուղեղի ինչ գոտիներ են գործի դրվում, երբ վատ երազներ են լինում»,- լրագրողներին ասել է Ժնեւի համալսարանի բժշկական ֆակուլտետի «Երազը եւ ընկալումը» լաբորատորիայի մասնագետ Լամպրոս Պերոգամվրոսը։ «Վերլուծելով ուղեղի ակտիվությունը՝ կախված փորձի մասնակիցների պատասխաններից, մենք պարզեցինք երկու հատված, որոնք պատասխանատու են քնի մեջ վախի զգացողության համար. դա կղզյակն է եւ առաջնագոտու կեղեւը»,- նշել է նա։ Կղզյակը մասնակցում է նաեւ հույզերի գնահատմանը արթնանալիս եւ պարբերաբար ակտիվանում է վախի զգացողությունից։ Ինչ վերաբերում է առաջնամասի կեղեւին, ապա ան գործարկվում է օրգանիզմը սպառնալիքին արձագանքելու պատրաստվելիս։ «Առաջին անգամ մենք պարզեցինք վախի կորելյատները քնի մեջ եւ ցույց տվեցինք, որ ուղեղի նույն տեղամասերը ակտիվանում են, երբ վախն զգացվում է արթնանալու ժամանակ եւ քնի մեջ»,- ասել է Պերոգամվրոսը։
Այնուհետեւ գիտնականները մի փորձ էլ են կատարել։ Դրա նպատակը քնի մեջ վախի եւ հարթմնի վախի միջեւ հնարավոր կապը պարզելն էր։ 89 փորձարկվողները մեկ շաբաթվա ընթացքում պետք է առավոտյան տետրում գրեին իրենց երազների եւ ապրած հույզերի մասին։ Դրանից հետո մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ փորձագետները պարզում էին, թե ինչպես են փորձի մասնակիցները արձագանքում իրենց ցուցադրված բռնության կամ աղետի տեսարաններին։
Պարզվեց, որ որքան ավելի ուժեղ էր վախը քնի մեջ, այնքան քիչ էին ակտիվանում փորձարկվողների մոտ ուղեղի կղզյակը եւ առաջնամասի կեղեւը։ Այսպիսով, հայտնաբերվեց կապ քնի մեջ հույզերի եւ առույգ լինելու միջեւ։ «Երազները կարող են համարվել իսկական մարզումներ մեր ապագա ռեակցիաների համար, եւ դրանք կարող են նախապատրաստել մեզ վտանգին հանդիպելուն»,- ամփոփել է Պերոգամվրոսը։
Ժնեւի համալսարանի գիտնականները այժմ մտադիր են զբաղվել թերապիայի հնարավոր նոր տեսակի հետազոտությամբ՝ պացիենտների տագնապի վիճակի բուժմամբ երազների օգությամբ։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները