Կողմնորոշվեք` կամ պետական ռեկետով եք բեռնատարները «նվեր» ստացել կամ էլ ինչ-ինչ արտոնությունների տրամադրման դիմաց
Քաղաքապետարանի աղբահանության 54 մեքենաներից 20-ը նվեր է: Ովքե՞ր են նվիրել, պարոն քաղաքապետը չի հիշում, ավելի շուտ` չի ցանկանում ասել: Պա՞րզ է չէ, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Պա՞րզ է չէ, որ նման «նվերներ» կարող են անել միայն փողատեր տղերքը, որոնց Կարգին Հայկոյի շեֆը ողջ կյանք օլիգարխ, հարկ չվճարող և մարդասպան է անվանել: Այսինքն` փողատեր մարդը մնաց-մնաց որոշեց քաղաքապետարանին նվեր անել ու որոշեց, որ այդ նվերը պետք է լինի բեռնատար ավտոմեքենայի տեսքով:
Ատելության կուսակցության սիրելի տղաներ և աղջիկներ, դուք ձեզ հայելու մեջ նայեք, հետո մարդկանց ապուշի տեղ դրեք: Կողմնորոշվեք` կամ պետական ռեկետով եք բեռնատարները «նվեր» ստացել կամ էլ ինչ-ինչ արտոնությունների տրամադրման դիմաց եք բեռնատարները «նվեր» ստացել: Կոռոպցիան հո՞ պոզով-պոչով չի լինում: Այնպես որ` ձեր վարչապետին ասեք, որ ով կոռուպցիայից խոսի, ինքը թող տանձ ու խնձորից խոսի: Իսկ նվեր տվողները վաղը մյուս օր ոստիկանության բաժանմունքներում բացատրություններ և դատարաններում ցուցմունքներ են տալու, թե ի՞նչ պայմաններում, ու՞մ դրդմամբ կամ ահաբեկմամբ, ինչի՞ դիմաց նստեցին ու որոշեցին, որ ցանկանում են բեռնատար ավտոմեքենաներ նվիրել քաղաքապետարանին: Կարծու՞մ եք չեն անելու, հույս ունեցեք, որ չեն անելու: Ձեզ միայն մնում է հույս ունենալ, որովհետև դառն իրականությունը դեռ առջևում է: Երբ այս խայատառակությունների շարանը կբացահայտվի, դուք էլ եք ապշելու և ամենակարևորը` ամաչելու:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները