Սիրելի հայրենակիցնե՛ր, 2020-ին դուք ավելի վատ եք ապրելու, քան 2019-ին, 2018-ին
Վերջին շրջանում իշխանությունը իր բոլոր մակարդակներում ստեղծում է օրակարգեր՝ տարբեր կենցաղային հարցերի շուրջ, դրանք են Լա Սկալայից մինչև ադրբեջանցի լրագրող, խաշի հաշիվ, ավտոմեքենայի ջարդոն և այլն, նպատակը մեկն է՝ շեղել հանրային ուշադրությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի քննարկումներից:
Խնդիրը հետևյալն է.
2018 թվականի համար բյուջեն իշխանությունը որակեց որպես նախկինների ընդունած, և դրանով հիմնավորվեց մարդկանց կենսամակարդակի անմխիթարությունը, 2019 թվականինը իշխանությունները շեշտեցին, որ պատրաստվում են տնտեսական հեղափոխության և այդ պատճառով դժվար է 30 տարվա քանդածը մեկ տարում կառուցել ու որ 2019 թվականի բյուջեն նախկին ԱԺ-ն է ընդունել: Հիմա քննարկվում է 2020 թվականի բյուջեն, որը ո՛չ հեղափոխական է, ո՛չ աննախադեպ, և ոչ էլ խոստումնալից, հետևաբար կա կարիք ամեն կերպ շեղել ողջամիտ քաղաքացու ուշադրությունը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, հավաստիացնում եմ՝ 2020 թվականին դուք ավելի վատ եք ապրելու, քան 2019-ին, 2018-ին և անհամեմատ ավելի վատ, քան 2002-2008թթ․:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները