Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ
Կարծիք

Ո՞րն է գողականներին ասֆալտին փռելու Փաշինյանի նպատակը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ»սկանդալային օրենքի ընդունումը, որի նախաձեռնողն է իշխանամետ "Իմ Քայլը" դաշինքը, ի սկզբանե ներկայացվում էր որպես քրեածին տարրերի դեմ անողոք պայքար մղելու համար անհրաժեշտ միջոց։

Շատերս հավատացել էինք իշխանությունների այս թեզին...Սակայն ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի factor.am-ին տված հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևանցի հայտնի քրեական հեղինակությունների հետ ոչ միայն սերտ կապեր ունենալու, այլև նրանց հնարավորությունները 2018 թ-ի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ օգտագործելու համար, ոչ միայն կասկածներ առաջացրեց ինձ մոտ՝ կապված իշխանությունների բարի և իրական նպատակի հետ, այլև կարելի է ենթադրել, որ այն ունի հիմնականում այլ նպատակներ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին ավելի խոցելի դարձնել և անհրաժեշտության դեպքում անսահմանափակ օգտագործել նրանց հնարավորությունները։

Ըստ Դավիթ Սանասարյանի` "Իմ Քայլը" դաշինքի համար ձայներ են ապահովել նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Վստրեչի Ապերը, ինչպես նաև "թոխմախցիները"։ Ու սա ընդամենը մեկ բացահայտում է։

Ըստ օդում կախված լուրերի` քրեածին շատ այլ տարրեր ևս, հատկապես Երևանում, այդ ընտրությունների ժամանակ աշխատել են պարոն Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչների համար... Ծիծաղելի կլիներ, եթե պարոն Փաշինյանը Սանասարյանի բարձրաձայնած փաստերի մասին չիմանար։

Վերը նշված օրենքի ընդունումն էլ ավելի խոցելի կդարձնի այդ տարրերի անվտանգ գործունեությունը Հայաստանում և նրանց Հայաստանում մնալ-չմնալու հարցը ամբողջությամբ կախված կլինի պարոն Փաշինյանի ցանկությունից, ով, չի բացառվում, 2018 թ-ի ԱԺ ընտրություններից հետո "համը բերանն է ընկել" և նախորդ իշխանություններից օրինակ վերցնելով, կշարունակի օգտվել այդ քրեածին տարրերի կազմակերպչական և այլ հնարավորություններից՝ հօգուտ սեփական քաղաքական թիմի։

Ստացվում է, որ այս օրենքով գործող իշխանությունները փորձում են "սեփականաշնորհել" քրեական աշխարհը՝ սեփական քաղաքական թիմի շահերին ծառայեցնելու համար՝ միևնույն ժամանակ կտրելով կապը նախորդների հետ։

Հ.Գ. Եթե պարոն Սանասարյանի հարցազրույցում հնչած մտքերը՝ կապված ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների և քրեածին տարրերի միջև սերտ կապի մասին համապատասխանում է իրականությանը, ապա այս ոլորտում ևս մեր երկրում ոչինչ չի փոխվել։ Իսկ "հակագողական" օրենքի ընդունման նպատակը՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին սեփական շահերի համար հետագայում ծառայեցնելն է։