Բողոքի ալիքները Իրանում եւ ուղղորդված տեղեկատվությունը
Իրանում տեղի ունեցած և արդեն իսկ մարած սոցիալական բողոքի վերջին գործողություններին ապատեղեկատվության միջոցով էթնիկական լիցք հաղորդելու փորձերը դրանց հակաիրանական «տեղեկատվական ապահովման» առանձնահատկություններից էին։
Այս հարցում փաստացիորեն ընտրվել էր երեք թիրախային ուղղություն՝ թյուրքախոս Ատրպատական, Իրանի քրդաբնակ արևմտյան շրջաններ և զգալի արաբական բնակչություն ունեցող հարավարևմտյան Խուժաստան նահանգ։
Եթե առաջին դեպքում ակտիվ էին հիմնականում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի որոշ ԶԼՄ-ներ, ապա վերջին երկու ուղղությամբ, բացի մի քանի քրդական և արաբական ռեսուրսից, աչքի ընկավ նույնիսկ բրիտանական «BBC»-ի պարսկալեզու ծառայությունը։
Ձեռնածվության հիմնական առարկան անկարգությունների ընթացքում սպանվածների էթնիկական պատկանելության շեշտումն էր և դրանց թվաքանակի մասին հակասական տեղեկությունների տարածումը։
#մերբարեկամԻրանը
#քարոզչություն
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները