ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը կալանավայրից նամակ է հղել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը կալանավայրից նամակ է հղել։
«Երկար լռությունից հետո որոշեցի գրել...
Ողջույն, իմ գաղափարակից ընկերներ ջան: Ճիշտ է, ես հիմա գտնվում եմ ապօրինի անազատության մեջ, բայց վստահ եմ, որ դուք շարունակում եք մեր պայքարը հանուն արդարության, հանուն մեր վառ ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության: Մեր պայքարը արդար է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք:
Մերօրյա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը չի կարող երկար կյանք ունենալ: Նրանք այսպիսի քայլերով փորձում են մեզ լռեցնել, կոտրել մեզ, որը չի հաջողվի, քանի որ մեր կամքն անկոտրում է: Նմանատիպ քաղաքականություն վարելով` ներկայիս իշխանությունների միակ և առաջնային խնդիրը պետք է լինի նոր բերդեր և կալանավայրեր կառուցելը, քանի որ եղածներն այլևս բավարար չեն լինելու մեզ բոլորիս ձերբակալելու և ապօրինի կալանքի տակ պահելու համար:
Մեր շարքերը օրեցօր համալրվում են: Մեզնից ինչ-որ մեկի կալանավորվելիս շարքերը չեն նոսրանում, այլ հակառակը` գնալով ավելանում են:
Պի՛նդ եղեք, իմ գաղափարակի՛ց ընկերներ, միևնույն է գալու է այն օրը, երբ մենք նորից կմիանանք ձեզ և միասին կշարունակենք մեր պայքարը, որը միայն մեկ վերջաբան կարող է ունենալ` դա հաղթանակն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները