Ո՞վ է Փաշինյանին թույլ տվել, որ նա մարդկանց նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքներ հնչեցնի
Փաշինյանը այս էլ որերրորդ անգամ սպառնում է մարդկանց ասֆալտին փռել ու պատերով տալ, այսինքն՝ նա մարդկանց սպառնում է ծեծել, ասել է թե՝ ֆիզիկական բռնության ենթարկել:
Իսկ գիտի՞ արդյոք ընկեր Փաշինյանը, որ ինքը մարդկանց ֆիզիկական բռնության ենթարկելու իրավունք չունի, որ դա քրեորեն պատժելի արարք է, կամ նա գիտի՞, որ այդ իրավունքը չունի, եթե անգամ այդ մարդիկ հանցագործներ են, քանի որ ֆիզիկական պատիժը արդեն վաղուց օրենքով արգելված է, հանցագործներին՝ որպես պատիժ, հասարակությունից մեկուսացնում են, այլ ոչ թե ծեծի են ենթարկում:
Ո՞վ է ընկեր Փաշինյանին թույլ տվել, որ նա մարդկանց նկատմամբ ֆիզիկական բռնության սպառնալիքներ հնչեցնի, նա ի՞նչ է՝ իրեն օրենքներից վե՞ր է դասում, թե՞ քնել ու երազ է տեսել, որ ինքը անսահմանափակ լիազորություններով օժտված միապետ է արդեն:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները