Հեռու պահե՛ք երեխաներին այս արտադրատեսակներից․ Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է հեռու պահել երեխաներին նշված ծխախոտային արտադրատեսակներից։
«Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, քանի որ դրա ծամելու ժամանակ նիկոտինի մեծ դոզա է թափանցում երեխայի օրգանիզմ լնդերի միջոցով։
‼️ Ուշադիր նայեք, թե որտեղ են դրանք ցուցադրված խանութում՝ հատուկ երեխաների համար հասանելի և գրավիչ վայրում, քաղցրավենիքի մոտ և դա պատահական չէ։ Եվ երբ մենք մեր նոր օրինագծով արգելում ենք ծխախոտային որևէ արտադրատեսակի ցուցադրությունը, ԱԺ մեր որոշ գործընկերներ տարբեր փաստարկներ են բերում, թե ինչու է դա սխալ։ Ասել եմ ու էլի կասեմ, որ դա ամենակարևոր միջոցն է այս խիստ վնասակար ապրանքատեսակը երեխաներից հեռու պահելու համար։
???? Ի դեպ նույնիսկ գործող օրենքով արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց և կոնկրետ վաճառող խանութով մենք կզբաղվենք»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները