Զիդան. Ռեալի երկրպագուները մեզ հետ միևնույն նավակում են գտնվում
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ անցկացնելիք պատասխան խաղից ունեցած սպասելիքներով:
«Առաջին խաղում մենք գործեցինք այնպես, ինչպես՝ դա անում էինք ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ ներդնեն խաղադաշտում, և ուրիշ՝ ոչինչ:
«Ռեալը» պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրի, որպեսզի դուրս գա եզրափակիչ:
Մենք բոլորս միևնույն նավակում ենք, և երկրպագուներն էլ՝ մեզ հետ: Յուրաքանչյուր խաղ մեզ համար կարծես վերջինը լինի, և վաղն այդպիսիններից մեկն է»,- ասել է Զիդանը:
Ֆրանսիացի մասնագետը նաև նշել է, որ չնայած իրենք հաղթել են «Ատլետիկոյին», բայց վաղը բոլորովին այլ խաղ է լինելու.
«Նրանք ունեն իրենց զենքը, մենք՝ մերը: «Ռեալը» հագստանալու և թուլանալու իրավունք չունի: «Ատլետիկոն» կփորձի կանգնեցնել մեզ, չէ՞ որ մենք ցանկանում ենք շարունակել առաջին խաղում սկսած գործը: Ոչինչ չի փոխվում: Մենք դեռ այդ մտքին ենք»,- ասել է Զիդանը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին, իսկ առաջին խաղում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ.


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը