Այսօրվա թալանը կատարվում է բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ, անխնա կերպով ու ամենակարևորը՝ ԺՈՂՈՎՐԴԻ անունից
Առաջ ի՞նչ էին անում։ Համատարած թալանում էին։ Հիմա ի՞նչ են անում։ Չեն թալանում, ու թալանածը հետ են բերում բյուջե։ Հանրությունը կամ ինչպես ասում ենք՝ ժողովուրդը սրա մասին է խոսում ամեն օր։
Նախ որ հիմա թալանում են ու թալանում են անխնա կերպով, գոնե ամեն օր կատարվող բացահայտումները հենց դրա վկայությունն են։ Բայց դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ։
Ասենք՝ մի 80 հոգի միասին թալանել են ՀՀ պետական բյուջեից, էս ծրագրից, էն մյուս ծրագրից կսմթել են ու ընդհանուր թալանել 3 մլն դոլար։ Դատապարտելի է, իհարկե, թալանել են մեր փողերը, գողացել են ժողովրդից․ պետք է նրանք նստեն, գումարը վերադառնա բյուջե։ Գումարը ասում են՝ վերադառնում է, բայց որևէ ազդեցություն չի թողնում պողոս-պետրոսի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլը հետ բերած գումարը ծախսում է միմիայն իր վրա՝ վերանորոգում է տունը, հետո էլ, թե բա՝ դա իմը չէ, պետությանն է։ 2 մլն դոլար պետբյուջեից գնում է այստեղ։ 2 ավտոմեքենա է բերում 1 մլն դոլարով ու ասում, թե աբա՝ Աննայինը չէ, պետությանն է։ 55 մլն դոլար է նախատեսում ինքնաթիռի համար։ Դա էլ է պետությանը։
Հիմա ինձ՝ ՀՀ քաղաքացու համար կա՞ տարբերություն՝ 200 հոգին միասի՞ն են թալանել ինձ, թե՞ այդ թալանածը, ասենք վերադարձվել է, և մեկ հոգի օգտագործել է իր անձնական հարմարավետության համար։ Երկու դեպքում էլ իմ փողը ինձ մոտ չէ ու ինձ վրա չի ծախսվում։
Եվ ուրեմն, ոչ միայն առաջին դեպքն է ինձնից թալանված նաև երկրորդ դեպքը։ Եվ այն մարդիկ, որոնք բյուջեն թալանել են ապօրինի հարստացման համար, նույնքան թալանչի են, որքան այն մարդիկ, որոնք ինձ են թալանում օրենքով՝ պետբյուջեն իրենց անձնականի վրա ծախսելով։
Եվ ուրեմն, այսօրվա թալանը կատարվում է բացահայտ՝ բոլորիս աչքի առաջ, անխնա կերպով ու ամենակարևորը՝ ԺՈՂՈՎՐԴԻ անունից։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»