Թե ուզում եք հաճոյանալ կամ շողոքորթել Նիկոլ Փաշինյանին, Ձեր գործն է, բայց այլ տարբերակ գտեք, ամոթ է. Միհրան Հակոբյանը` Արայիկ Հարությանյանին
Հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանի` այսօր Ստեփանակերտում կուսակցության համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ արած այն հայտարարությանը, թե բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանությունների, ՀՀ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են:
Գրառումը ներկայացնում են ստորև.
«Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է. «Ովքեր կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի քայլերը, դավադիր ուժեր են»: Բա եղա՞վ պարոն նախկին վարչապետ, բա սազե՞ց, էս ի՞նչ արտահայտվելու ձև է: Թե ուզում եք հաճոյանալ կամ շողոքորթել Նիկոլ Փաշինյանին, Ձեր գործն է, բայց այլ տարբերակ գտեք: Ուղղակի ամոթ է, ծաղր ու ծիծաղի առարկա մի դարձեք, ափսոս եք:
Դուք էս մի բուռ ժողովրդին սև ու սպիտակների եք բաժանում, որ ի՞նչ լինի, ու՞ր եք հասնելու էս գործելաոճով: Այո, կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Ատելության կուսակցության գործունեությունը հատկապես Արցախի հարցում խիստ կասկածելի են համարում, սխալ են համարում, քննադատում են: Եվ ի՞նչ, նրանք դավադի՞ր են:
Գոնե Դուք անձամբ մարտական գործողությունների մասնակից եք ու այդ մարդկանց, որոնց այսօր դավադիր եք անվանում, զինվորական պատվի եք արժանացրել մարտի դաշտում, նրանց դավադիր չլինելու ապացույցը մարտի դաշտում ինքներդ եք տեսել: Դուք վարչապետ եք եղել մի պետությունում և ցանկանում եք նախագահ դառնալ մի պետությունում, որը մարտի դաշտում արյամբ ու քրտինքով կերտված հաղթանակի ուղիղ հետևանքն է:
Եվ այդ հաղթանակը հենց այդ մարդիկ են կերտել, և ի տարբերություն Ձեզ` նրանց զգալի մասն այսօր միլիոնատեր չէ, ոչ էլ Արաքսի ափի վարելահողերն է շահագործում: Այն վարելահողերը, որ արյամբ ու քրտինքով ազատագրել են իրենք, իսկ օգտագործել ու փող եք աշխատել Դուք: Ամոթ է, մի արեք այդպես, ուղղակի մի արեք»,- գրել է նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»