Զուգահեռներ
Կարդացի «Փաստինֆո»-յում հրապարակված վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) հարցազրույցը։ Կարդացի ու վերհիշեցի 2003թ․ ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Այցելուների ուղևորություն» ծրագրով ԱՄՆ-ում հանդիպումները։ Խումբը բաղկացած էր 6 հասարակական գործիչներից ( Լարիսա Ալավերդյան, Ժաննա Ալեքսանյան, Սիլվա Մարկոսյան, Հայկ Խեմչյան, Ստյոպա Սաֆարյան և տողերիս հեղինակը): Հանդիպումներն անչափ հետաքրքիր էին, սակայն ինձ վրա ամենամեծ տպավորությունը թողեց Միսսուրի նահանգի Կանզաս-Սիթիի քաղաքի դատարանի նախագահի (ցավոք անուն ազգանունը չեմ հիշում) հետ հանդիպումը։ Ես ապշած էի դատավորի բարձր արժանապատվության և համարձակության վրա։ Նա մանրամասն ներկայացրեց ԱՄՆ դատական համակարգի, քրեական իրավունքի առանձնահատկությունները, հետո անցավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի սուր քննադատությանը։ Այդ այն ժամանակներն էին, երբ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը դեռ թարմ էր և ԱՄՆ վարչակազմը պայքարում էր ահաբեկչության դեմ։ Պայքարի շրջանակներում կարծեմ արդեն ընդունվել էր, այսպես կոչված «Հայրենասիրության» առաջին օրինագիծը և նախատեսվում էր ընդունել երկրորդ՝ առավել խիստը։ Այդ օրենքներով սահմանափակվում էր ԱՄՆ դատարանների գործառույթները, դրանք փոխանցելով գործադիր մարմիններին։ Դատարանի նախագահը մոտավորապես այսպես արտահայտվեց․
-Մենք թուլ չենք տա նախագահին կոտրել, թուլացնել դատական իշխանությունը։ ԱՄՆ-ը դարձել է հզոր պետություն անկախ դատարանի շնորհիվ․․․ և այլն։
Հանդիպումից հետո մտածում էի, արդյոք ինչ-որ ժամանակ Հայաստանում կունենա՞նք նման արժանապատվություն ունեցող, երկրի ղեկավարից չսարսափող դատավոր։
Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը կարդացի ու մտածեցի, վերջապես ունենք։
Կարո՞ղ են , արդյոք նրա օրինակին հետևել այլ դատավորներ ևս․․․
Հ․Գ․ Համոզված եմ, որ կոռումպացված դատավորը երբեք չէր համարձակվի այսպիսի հարցազրույց տալ։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները