Հիմնական թեման դասագրքերի որակն է, մնացածը երկրորդական է
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի հիմնական խնդիրը դրանց չափազանց ցածր որակն է։ Մեծ հաշվով դա վերաբերում է նաև «Հայ ժողովրդի պատմություն» առարկային։
Շատերը կարծում են, որ այդ առարկաների իմաստը տարեթվերն ու դեպքերի նկարագրությունն անգիր անելն է։ Ես ինքս սկսեցի Հայաստանի պատմությունից գլուխ հանել Իրանի, արաբների, Բյուզանդիայի, Վրաստանի... պատմությանը ծանոթանալուց հետո, երբ արդեն սկսեց պարզվել, թե ինչ ու ինչու է կատարվել։
Իմ համար պատմությունը քաղաքական պրոցեսների տրամաբանությունն է։
Օրինակ, մի երկու հարյուր տարի հետո, չիմանալով Սովետական Միության պատմությունը, ո՞նց կլինի հասկանալ, թե ինչու Հայաստանը «վերցրեց» ու անկախացավ։
Նույնը եկեղեցու պատմությանն է վերաբերում, որը հնարավոր չէ հասկանալ՝ առանց ընդհանուր պատմության ու քրիստոնեական աստվածաբանական վեճերի մասին պատկերացում ունենալու՝ թեկուզ մակերեսային կերպով։
Իսլամի մասին էլ է պետք իմանալ, գոնե նրա համար, որ հարյուրավոր տարիներ իսլամական կանոններով միլեթի կարգավիճակով ենք գոյատևել, կաթողիկոսությունն էլ Էջմիածին տեղափոխելը թուրքմենական նախագիծ է եղել։
Հիմնական թեման դասագրքերի որակն է, մնացածը երկրորդական է։
Հ.Գ. Հա, 301 թվականին չենք քրիստոնեություն ընդունել, դա ակնհայտ սուտ է։ Դա նույն է, որ ասենք 1937 թվականին Սովետական Հայաստանում կապիտալիստական կարգեր են հաստատվել։ Բայց դեմ չեմ, որ աշխարհին այդպես ներկայանանք։ Պրոբլեմը սխալ պատկերացումների հիման վրա սովորելն է։
Հ.Գ. Մոռացա ասեմ, Հաաստանի իրավունքի պատմություն դպրոցներում չեն անցնում, իսկ դա պատմության հիմքերից է։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները