«Հեղափոխականները» փորձում են իրենց առաջավոր ներկայացնել․ Ստեփան Դանիելյանը՝ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման մասին
Կատարվածը գաղափարական, նաև մշակութաբանական հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով անդրադառնալով Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ իրականացված «ՀուԶանք ուԶանգ» ներկայացմանը։
«Լավ, փորձենք ի մի բերել երեկվա կատարվածը։
Այն, որ գործող իշխանության կողմնակիցներն ահավար առաջադեմ, կրթված ու պոստ-պոստմոդեռն մարդիկ են, սուտ կլինի, ինչպես նաև այն, որ հակառակ կողմում հավաքվածները չարոխներով ու չուխաներով ավանդապահներ են, նույնպես սուտ կլինի։
Աղջիկների ինքնադրսևորման ձևի ու ոճի մեջ ինչ-որ ահավոր բան չկար (կարևոր չի հաջողված էր, թե ոչ), ոչ էլ կոնտր քոչարին է տգիտության նշան։
Խնդիրն այդ ամենի կոնտեքստ է։ Կոնտեքստը շատ պարզ է. "հեղափոխականները" փորձում են իրենց առաջավոր ներկայացնել, բայց ԱԺ-ում հանգրված իրենց քաղաքական էլիտան հաստատ կրթված ու հասունացած մարդկանց տպավորություն չի թողնում (մեղմ ասած) համանայն դեպս քայլական դմբլդոխ պատգանավորների հատուկենտ ելույթները նման տպավորություն չեն թողնում։
Հակառակ կողմն էլ քաղաքական ու գաղափարական կոնտր առաջարկ ևս չի կարողանում առաջարկել, ինչը հասկանալի լիներ շփոթված հանրության համար։
Կատարվածը, երկու կողմից էլ, գաղափարական, ու նաև մշակութաբանական հենք ու ինքնություն որոնելու փորձ էր։
Բուն կոնֆլիկտը կարևոր չէր, ամեն ինչ կոնտեքսի մեջ է պետք դիտարկե»,-նշել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները