Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«Մենք գնահատում են ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ:
Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում:
Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարեւորություն ունի:
ԵԱՀԿ-ի առաքելությունները կարեւոր դեր են խաղում ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Եվրոպական միությունը լիովին հանձնառու է եւ աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երեւանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին ներկայացուցչությունն է: Եվրամիությունը Աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը կարեւոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից:
Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երեւանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձեւակերպումներում, եւ հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա եւս արդյունք չի տվել հիասթափեցնող է:
Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձեւակերպումների խնդիրը չպետք է Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա:
Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի