Ամերիկայի ազգային շահը և Հայաստանի ազգային շահը, եթե այդպիսին կա
Բազմաչարչար հայ ժողովուրդը սրտնեղել է, երբ հասկացել է, որ ԱՄՆ Կոնգրեսը Ցեղասպանության մասին բանաձևն իր ազգային շահերից ելնելով է ընդունել։ Ավելին, այնքան «լկտի» են գտնվել, որ դա ուղղակիորեն գրել են բանաձևի մեջ․ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ»։
Հարգելի քայլողներ ու տեղում դոփողներ, միջազգային հարաբերությունները հիմնված են ազգային շահերի վրա, անգամ ռոմանտիկ գաղափարները՝ մարդու իրավունքներ, սեր, խաղաղություն, եղբայրություն և նմանատիպ իդեալները միջազգային ասպարեզում սեփական շահն առաջ տանելու գործիքներ են (խոսքը չի գնում սեփական հասարակությունները նման իդեալներով դաստիարակելու մասին)։
Բնական է, որ ԱՄՆ-ն իր ազգային շահերից ելնելով է իր քաղաքականությունը վարում, Հայաստանն էլ իր ազգային շահերից (ինչը միանշանակ կերպով պնդել չի ստացվում) ելնելով պետք է գործի։
Առհասարակ, միջազգային հարաբերություններում քաղաքական ազգերը մյուսների հետ շահերի համընկնումներ են որոնում, որոնց հիման վրա ստրատեգիական կամ տակտիկական դաշինքներ են կնքում։
Հիմա ԱՄՆ շահն այս հարցում այս պահին մեր շահի հետ համընկել է։ Օգտվեք, ինչի՞ եք բողոքում, ո՞ւմից եք բողոքում և ո՞ւմ եք բողոքում։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները