«Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը». Գեւորգ Պետրոսյան
Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից: Այս մասին Facebook-ի իր էջում, գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Գետինը մտնելու փոխարեն»:
Նա, մասնավորապես, նշել է. «Անսահման է մարդկային ստորությունը: Կարեւոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ ես ասում...
Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք...
Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են...
Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության եւ օրինականության հարցերում...
Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին...
Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է...
Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում...
Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում եւ ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին...
Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները