Հրայր Թովմասյանը սուրբ է. Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի այդ ապուշությունը: Կներեք՝ կատարյալ ապուշությունը: ԱԱԾ տարածածը մի բանի մասին է. Հրայր Թովմասյանը սուրբ է: Հրայրին սրբադասել է պետք, որովհետև միլիոնավոր դոլարների հասնող շարժը պրպտելով ու քրքրելով՝ փաստացի փորձում են նրա վրա կարել 1000 դոլարի հասնող տախտակի գործ:
Այ, թե ի՞նչ կլինի, երբ այս պրպտումն իրականացնող կապիկներին մենք ստուգենք, իսկ մենք անպայման ստուգելու ենք, կպարզվի, թե իրակում ով են, ումից ու ինչ միլիոններ են տարել:
Ստուգելու և հրապարակելու ենք՝ հատ-հատ, անուն առ անուն: Տղերք, դուք մեղք եք, իսկապես մեղք եք: Այս մայմունությունն իր տրամաբանական ավարտն է ունենալու և չկասկածեք՝ չեք պլստալու և ոչ մեկդ: Հայ ժողովուրդն իմանալու է և իր արդարացի գնահատականը հնչեցնելու է թե ձեր անձի նկարագրի, թե ձեր իրականացրած կապիկության մասով:
Իսկ հիմա գլխավորի մասին. երբեք չէի մտածի, որ նման բան կասեմ: Հարգելի գործընկեր լրատվամիջիցներ, հորդորում եմ ձեր լրահոսում ուղղակի չանդրադառնալ կապիկների մոլորակի շոուներին: Ուղղակի չանդրադառնալ ու մասնակիցը չդառնալ այն ցածրորակ շոուին, որ այս օրերին բեմադրում է ռեժիմը: Չլուսաբանել այս հիմարությունը: Այսօր, այս պահին մենք այս մայմուններին պատժելու մեկ ձև ունենք՝ անտարբերություն: Պարզ անտարբերություն:
Երկար չի տևելու»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները