Ինչի՞ հաշվին է «թալանչիներին չսիրող» Մարուքյանը կուսակցություն բացել․ Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ “թալանչիների” և “թալանը կոծկող խոսափողների”, ինձ “մեծահոգաբար” դասելով երկրորդ խմբին և անվանելով “ռուպռ”:
Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին և դեռևս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ իմանալով, որ հանրության ուշադրության կենտրոնում զոռով խցկվող սկանդալային “բացահայտումներով” դեռևս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ:
Այլ բան եմ ուզում ասել:
Եթե թալանչի ասելով, Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Իդեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են:
Իսկ ինչ վերաբերում է “ռուպռներին”, այստեղ ևս գործընկերոջս հիշողությունը թարմացնող ներարկում պիտի անեմ, հիշեցնելով պարոն Մարուքյանին, որ անկախ նրանից, որ հրապարակավ ասում էր, որ “մենք սիրելու բան չենք”, սակայն իրականում իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ և հաճույքով “ընկերություն” էր անում:
Ավել բան այս պահին “ռուպռից” չեմ ազդարարի, սակայն հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է “թալանչիներին չսիրող” պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել և այլն»։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը
Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով