Քաղաքապետի խոսնակը որեւիցե մեկնաբանություն չունի
Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ «Հրապարակը» մեկնաբանություն խնդրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանից։ Վերջինս ասաց, որ որևէ մեկնաբանություն՝ ավելացնելու համար Վիկտոր Մնացականյանի ասածին՝ չունի, նա ամեն ինչի մասին մանրամասն գրել է։
Հիշեցնենք,Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասել էր․«Հիմա ուզում եմ հայտարարել, որ ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմում: Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով»։
Հակոբ Կարապետյանը միայն ասաց, որ գրառումից առաջ Մնացականյանը, բնաականաբար, իր որոշման մասին տեղեկացրել է Հայկ Մարությանին։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին