Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Մանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն են Արագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ը Հնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվել ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներ Որ հասցեներում ջուր չի լինի Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մարգարա Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունը Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են

Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՉինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակԿաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համարFITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունըԱրարատ Միրզոյանը մեկնում է ՍտրասբուրգՀնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր ԼեյենՄեկ օր ենթակա աշխատակցի դերում.Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամԲոլոր ամերիկացիների համար կրակոցները Մինեսոթայում պետք է տագնապի ազդանշան լինեն. ՕբամաԱպրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ ՊապոյանՀրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետոՀռոմի պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն ՈւկրաինայումՖիլիպիններում լաստանավ է խորտակվել, կան զոհեր եւ անհետ կորածներԻ՞նչ են փնտրում հայաստանցիներըՈստիկանն ունենալու է անձի բոլոր տվյալները՝ խախտումներ, ալկոհոլամոլություն, հոգեկան առողջությունԻսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. NaharnetՊետդումայում առաջարկել են «Դիսնեյլենդը» փոխարինել «Չեբուրլանդիա»-ովԳորիսում նռնակի պայթյունը կենցաղային վեճի արդյունք է. ՈստիկանությունՋրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Եղեգնաձոր քաղաքումՄյուս անգամ ձյուն գալիս ջուրն ու աղն իրար խառնած նախօրոք պիտի փողոցներում ցանենք, նոր մեթոդ է. ԱվինյանԹուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը հերքել է արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումներն անկարգությունների ժամանակ 30 000 զոհի մասինՇնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի ԳախարիաՀամատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանը՝ ՄոդիինԱմերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե հարձակվեն Իրանի վրաԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հայաստան

Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, նա ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Կենտրոն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր Կենտրոնի սպեցիֆիկան ու միայն Կենտրոնին բնորոշ խնդիրները հասկանալու և դրանց լուծման ուղղությամբ ճիշտ ռազմավարություն մշակելու համար։ Վերջին մեկ տարում իմ թիմի հետ իրականացրած աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել բացառապես այդ առանձնահատկությունները։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմում:
Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի և վստահության համար` ևս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` վստահության և մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և ավագանու անդամ իմ գործընկերներին՝ քաղաքային կառավարման նոր մոտեցման շուրջ միասնաբար և թիմային հանդես գալու համար, իմ ճիշտ մոտիվացված թիմակիցներին, որոնք նվիրումով և պատրաստակամությամբ սատարեցին իմ մեկամյա գործունեությունը, նաև Կենտրոնի սրտացավ բնակիչներին՝ համագործակցության և մեր ուժերին հավատալու համար։

Հարգանքով՝
Վիկտոր Մնացականյան