Հունվարի 1-ին չենք կարող գազի նոր սակագին ունենալ. Գարեգին Բաղրամյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի Գարեգին Բաղրամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնին վերաբերող հարցին, ասաց, որ իրենք բանակցում են գազի երկարաժամկետ գնային քաղաքականության շուրջ և 2020-ի «հունվարի 1-ին նոր սակագին չենք կարող ունենալ»։
Պատասխանելով լրագրողների հարցին, որ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, ապա ինչպիսին է ընթացակարգը, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովն ունի 80 աշխատանքային օր այն ուսումնասիրելու համար, այնուհետև որոշումն ընդունելուց հետո ուժի մեջ է մտնում 30 օր հետո միայն:
«Մենք այսօր բանակցում ենք ավելի երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու համար, եթե ուղղակի գնանք մեկ տարվա սակագնի վերանայման, դա պետք է լինի հայտի ուսումնասիրության արդյունքում, ու քանի որ արդեն նոյեմբեր ամիսն է ամեն դեպքում հունվարի 1-ին չենք կարող նոր գին ունենալ»,- ասաց նա և նշեց, որ բանակցում են 5-10 տարվա համար գին ունենալու համար:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին