Վարչապետի պատասխանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին համոզիչ չէ. «Transparency International»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին համոզիչ չէ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 24-ին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Օկտանյանը։
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ պետական բարձր պաշտոնյաները պետք է արժանի վարձատրվեն, բայց այստեղ կարեւոր է ոչ միայն գաղափարն ինքը, այլ նաեւ դրա իրականացման մոտեցումները։ «Պետական մարմինների աշխատանքում կարեւոր է ոչ միայն թափանցիկությունը, այլեւ հաշվետվողականությունը, իսկ հիմնավորումը, թե նախարարների աշխատավարձերի փոփոխության մասին հասարակությունը, միեւնույն է, իմանում է հայտարարագրերից հետո, համոզիչ չի հնչում։ Չեմ կարծում, թե բարձրացումն արվել է օրենքի խախտմամբ։ Գուցե, խախտվել է ինչ-որ ենթաօրենսդրական ակտ»,- նշել է նա։
Վարուժան Օկտանյանը նկատել է, որ կարեւոր է նաեւ հասկանալ, թե որքանով աշխատավարձերի բարձրացումը կանդրադառնա պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին նախարարների ու պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, ասել էր, որ իր ընդունած որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են։ «Դա արվել է, որպեսզի նախարարները չհայտնվեն «սեղմված վիճակում» եւ իրենց պարգեւավճարներ չգրեն ինքնուրույն, իսկ այն, որ այդ որոշման իրականացումը գաղտնի է եղել, բացառապես ներքին տեխնիկական գործընթաց է՝ ուղղված գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը»,- նշել է նա։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին