Հարուցված քրգործն անհիմն է, Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է. սահմանադրագետ (տեսանյութ)
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքներին:
Սահմանադրագետը նախ ասաց, որ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածը համաներման մասին օրենքով չպետք է հարուցվեր, որովհետև եթե անգամ ապացուցվի, որ Արսեն Բաբայանը կատարել է այդ արարքը, միևնույն է, չի պատժվելու:
Հարցին, թե այդ դեպքում ինչու է հարուցվել քրեական գործը, դա միտում է, թե չիմացության հետևանք, Գոհար Մելոյանն ասաց.«Սա քաղաքական գործընթացի մաս է կազմում, ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող մի շարք փուլեր հերթականությամբ սպառել են իրենց, թևակոխել ենք նոր փուլ, և հիմա առավել վտանգավոր փուլի հերթն է հասել, քանի որ այս գործընթացին ներգրավվել են իրավապահները: Ունենք մի իրավիճակ, որ հարուցվել է քրեական գործ, որն անհիմն է, և այսպիսի փնթիությամբ ձերբակալել են անձի: Կարելի է ասել, որ մեր օրերում Արսեն Բաբայանը քաղբանտարկյալի կարգավիճակ է ստանում»:
Գոհար Մելոյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Արսեն Բաբայանի դեպքում քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- նշեց սահմանադրագետը՝ հիմնավորելով ՀՔԾ-ի հաղորդագրության կետերի ոչ իրավական լինելը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին