Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առթիվ կազմակերպված ընդունելությանը (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։
Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդի, Ուելսի արքայազն Չարլզի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերի, Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեերենբեկովի, Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը Ֆրանսիան ներկայացնող՝ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին