Ցանցառապետության կյանքից. դրվագ 7
Օրենքի բացահայտ խախտմամբ ձերբակալվում են մարդիկ: Սա ցանցառապետության կյանքի բաղկացուցիչ մասն է:
Օրերս ձերբակալվեց Արսեն Բաբայանը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը: Իհարկե, օդում կախված լուրերի համաձայն, ձերբակալությունն իրականացվել է ՍԴ-ն գրավելու շրջանակներում իրականացվող գործողությունների համատեքստում, բայց հիմա մենք կանգ առնենք բուն ձերբակալության փաստի վրա.
Ձերբակալումը կատարվում է`
1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.
2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:
Առաջին կետով ձերբակալման համար օրենսդիրը 4 հիմք է նախատեսել, որոնք բոլորն էլ կապված են անմիջանորեն ծագած կասկածանքի հետ: Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ավելի քան մեկ տարի առաջ: Հետևաբար անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալելն առերևույթ հնարավոր չէր:
Երկրորդ կետով ձերբակալման համար հիմք կարող է լինել միայն կասկածվող անձի այլ տեղանքում գտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հանգամանքը:
Այսպիսով, ձերբակալությունը կատարվել է օրենքի կոպիտ խախտումով, այլ կերպ ասած՝ ապօրինի:
Ցանցառապետությունում սկանդալները շարունակվում են:
Top-News.am


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին