Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնեն «Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է «Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնին ԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալին Բարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժել Ռեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը ՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումը Ձնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի Arm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ» Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունը Չինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանը

Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՉինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակԿաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համարFITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունըԱրարատ Միրզոյանը մեկնում է ՍտրասբուրգՀնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր ԼեյենՄեկ օր ենթակա աշխատակցի դերում.Պարեկային ծառայության պետը՝ կարգախմբի անդամԲոլոր ամերիկացիների համար կրակոցները Մինեսոթայում պետք է տագնապի ազդանշան լինեն. ՕբամաԱպրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանից դեպի ԵՄ արտահանումն աճել է 9,2%-ով․ ՊապոյանՀրդեհ` Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքումՀարյուրավոր մարդիկ հավաքվել են Մինեապոլիսի բողոքի ակցիայում՝ Ալեքս Փրեթիի մահվանից մեկ օր հետո
Թոփ-լուրեր

Ոչ թե ՍԴ-ն է վիրավորել ԱԺ-ին, այլ իմքայլականները՝ մի ամբողջ ժողովրդի

Ազգային ժողովի կառավարող իմքայլականների խմբակցության առաջնորդ, բազմափորձ եւ հմուտ քաղաքական գործիչ Լիլիթ Մակունցը վիրավորվել է Սահմանադրական դատարանից, իսկ ավելի կոնկրետ այն փաստից, որ ՍԴ-ն վարույթ չի ընդունել խորհրդարանի դիմումը:

Ափսոս, որ Լիլիթ Մակունցը չի հասկանում, որ ՍԴ-ն ոչ թե վիրավորել է Ազգային ժողովին, այլ գործել է օրենքի սահմանններում: Լիլիթ Մակունցի եւ շատ ու շատ իմքայլականների մոտ այն թյուր կարծիքն է իշխում, որ նրանք վեր են օրենքներից ու Սահմանադրությունից, եւ բոլորը պետք է ծնկի գան իրենց առաջ, իսկ ովքեր ծնկի չեն գալիս՝ վիրավորում են իրենց կամ հակահեղափոխականներ են եւ սեւ են:

Ափսոս, որ Լիլիթ Մակունցը չի ընկալում, որ ոչ թե ՍԴ-ն է վիրավորում ԱԺ-ին, այլ իմքայլականները՝ ժողովրդին: Միայն այն, որ Լիլիթ Մակունցը, որը չունի քաղաքական եւ հասարակական գործունեության անգամ փոքր փորձ, դարձել է ոչ միայն պատգամավոր, իսկ դրանից առաջ՝ նախարար, այլ նաեւ կառավարող ուժի խմբակցության ղեկավար, վիրավորանք է ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Ափսոս, որ Մակունցը չի ընդունում այն փաստը, որ անհեթեթությունն այն է, որ ինքն այսօր գնահատականներ է տալիս իրավապահ մարմինների գործողություններին, փորձում արդարացնել ՍԴ նախագահի 16-17 տարեկան աղջիկներին ԱԱԾ հրավիրելը եւ հարցաքննելը, տեսակետներ է արտահայտում պետությանը վերաբերող ամենակարեւոր հարցերի մասին:

Լիլիթ Մակունցը չի էլ գիտակցում, որ վիրավորանքն այն է, որ կառավարությունը հրաժարվում է փոխհատուցում վճարել զոհված զինվորականների ընտանիքի անդամներին, ավելացնել ուսանողների կրթաթոշակը, բայց գաղտնի որոշումով վարչապետը նախարարների աշխատավարձը կրկնապատկում է, իհարկե, օրենքի խախտումով:

Լիլիթ Մակունցը այդպես էլ չի հասկանա, որ վիրավորանքը Հայաստանը քաղբանտարկյալներով լցնել է, Հայաստան 37-ի նամշահոտը վերադարձնելն է: Ոչ, նա այս ամենը երբեք չի գիտակցի, բայց մյուսները պետք է ջանք ու եռանդ չխնայեն այս մղձավանջն օր առաջ ավարտին հասցնելու համար:

Աննա Բաղդասարյան

Top-News.am