Վահե Գրիգորյանն այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գեւորգ Պետրոսյան
Այդպիսի պնդումով հանդես գալը վաղը մեր քթից են բերելու, որ ամեն ապաքաղաքական մարմնում ասում ենք՝ քաղաքական խնդիր կա։ Այս մասին մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված գործընթացներին։
Գեւորգ Պետրոսյանը նախընտրեց սկզբում տալ իրավական գնահատական, հետո քաղաքական.
«Պետք է տեսնենք, թե իրավապահ մարմինները որքանո՞վ են ճիշտ իրականացնում պետական վարչարարությունը, որ մենք այստեղ փորձենք փնտրել, գտնել կամ չգտնել քաղաքական էլեմենտ։ Բայց իրենք շտապել են գնահատական տալ, երեկ էլ փոխվարչապետը հայտարարել էր, ՍԴ-ի խնդիրը քաղաքական է։ Զարմանում եմ, էտ մարդիկ խորհրդական չունե՞ն, իրավախորհրդատուներ չունե՞ն»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ ինքն այս գործընթացներում տեսնում է քաղաքական էլեմենտ։
Անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է, Պետրոսյանն ասաց.
«Այդ նույն ինքնահռչակ ՍԴ դատավորը, որը այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին, համենայն դեպս, առայժմ չի հասել, ինքը ընտրվելու օրը հայտարարեց, որ ՍԴ-ի անդամ լինելու ընտրությունը քաղաքական պաշտոն է։ Անձերի դեմ ոչինչ չունենալով, բայց եթե ՍԴ-ի դատավորն ասում է՝ դատավորի ընտրության պաշտոնը քաղաքական ընտրություն է, ապա ես ասելիք չունեմ, դա խայտառակության գագաթնակետն է»։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին