Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար Առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ) Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել Իբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանը Ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. Արաղչի Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք) Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել

Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ
Հայաստան

Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները

Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երեւանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։

«ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը, եւ միայն Ադրբեջանն է, որ, չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը»,- նշել է Բալայանը:

Նրա խոսքով, այսօր ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվար ամսին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ այսօր ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաեւ այլ մասնակից երկրների կողմից:

«ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, անդրադարձ է կատարել այն բոլոր քայլերին, որոնք Հայաստանը ԵԱՀԿ նախորդ՝ գերմանական եւ ներկայիս՝ ավստրիական նախագահությունների հետ միասին իրականացրել է երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նպատակով: Հայկական կողմը նաեւ ներկայացրել է գրասենյակի փակմանն ուղղված Ադրբեջանի նպատակաուղղված գործողությունները, որոնք գնալով ավելի լայն թափ են հավաքել նույնիսկ այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ավստրիական ու գերմանական նախագահությունները հստակորեն հերքել են գրասենյակի հասցեին ուղղված

Բաքվի արհեստածին մեղադրանքները»,- նշել է Բալայանը:

«Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, փաստացի արգելափակելով նաեւ երեւանյան գրասենյակի գործունեությունը, Ադրբեջանը զրկում է ԵԱՀԿ-ին Հարավային Կովկասում լիարժեք առաքելության ներկայությունից, ինչը, բնականաբար, չի կարող բացասաբար չանդրադառնալ ոչ միայն մեր տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեության, այլեւ ընդհանրապես կազմակերպության եւ նրա կառույցների վրա:

ԵԱՀԿ ավստրիական նախագահության եւ մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան»,- ասել է նա եւ հավելել. «Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով ոտնահարում է ԵԱՀԿ սկզբունքներն ու հանձնառությունները, այդ թվում` հիմնարար ազատությունները,, եւ այս առումով մշտապես գտնվում է միջազգային քննադատության թիրախում: Իսկ այժմ, խոչընդոտելով նաեւ ԵԱՀԿ գործունեությունը եւ հերթական անգամ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը, Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ»:

Տիգրան Բալայանի խոսքով, «Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ եւ նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am