Հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան. Նա իր մոտ է կանչել ՍԴ անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանություններն առանձնապես շատ մեծ հույսեր չեն կապում Արման Բաբաջանյանի օրինագծի հետ, քանի որ դա կարող է հետեւանքներ ունենալ մի քանի նախարարների, Արարատ Միրզոյանի, անգամ Նիկոլ Փաշինյանի նույնական կարգավիճակի հետ կապված։
Էլ չասենք, որ այդ դեպքում մեղքը ոչ թե Հրայր Թովմասյանինն է, այլ` առաջին հերթին Արա Բաբլոյանինը, որը նոր իշխանությունների համար նույնպես անձեռնմխելի է ոչ միայն այն պատճառով, որ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջապահության նախարարը, այլեւ՝ որ հիմա Արսեն Թորոսյանի ոչ ֆորմալ խորհրդականն է։ Բանը չի հասնի դրան, փորձ է արվելու Հրայր Թովմասյանի հրաժարականի միջոցով հարցը լուծել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի նյարդերը տեղի տան, եւ նա հրաժարական տա։ «Այս բաստիոնը կանգուն է մնալու»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ Հրայր Թովմասյանը կանչել է ՍԴ անդամներին, ասել՝ երբ ձեզնից 5-ը ցանկացած պահի կմտնեն ինձ մոտ ու կասեն, որ ես չեմ բավարարում ՍԴ պահանջներին, ինձնից դժգոհ են, այդ ժամանակ ես հրաժարական կտամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Նոր մանրամասներ Լուվրի կողոպուտի մասին
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին