Լե Պեն. «Ֆրանսիայի ղեկավարը կամ ես եմ լինելու, կամ՝ Մերկելը»
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը, չորեքշաբթի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը չհաղթի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան, ըստ էության, ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Ինչ էլ լինի, Ֆրանսիան հետագայում կին է ղեկավարելու. դա կամ ես կլինեմ, կամ կլինի Անգելա Մերկելը»,– ասել է «Ազգային ճակատի» առաջնորդը, ով ավելի վաղ քննադատել էր Էմանուել Մակրոնին՝ որպես Եվրամիության հիմք՝ Ֆրանս–գերմանական միությունը ամրապնդելու մտադրության համար։
«Իրականությունն այն է, որ դուք արդեն այցելել եք տիկին Մերկելին եւ խնդրել նրա օրհնությունը, քանի որ դուք մտադիր չեք որեւէ բան ձեռնարկել առանց նրա համաձայնության»,– հայտարարել է Լե Պենը, ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակիցը «Եվրամիությանը կատարելապես ենթարկվելու» ուղին է բռնել։
Այս պնդմանը Էմանուել Մակրոնը հակադարձել է, որ՝ «բարեբախտաբար Ֆրանսիան միշտ էլ ունեցել է քաղաքական գործիչներ, ովքեր կարողացել են նայել դեպի ապագան։ Եւ Գեներալ Դե Գոլն ու կանցլեր Ադենհաուերը կարողացել են միասին աշխատել, եւ կառուցել են այդպիսով ներկայիս Եվրոպան»։


















































Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մակրոն
Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը՝ Ուկրաինայում պատերшզմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է մարտերը դադարեցնելու միակ միջոցը
Մակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար
Մենք վիճում էինք, ավելի ճիշտ՝ պարզապես կատակով չարաճճիություն էինք անում կնոջս հետ. Մակրոն
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի