Պարոնայք, բացեք ձեր աչքերը, թիրախում Զանգեզուրն է․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Մինչ Հայաստանում բոլորը հրճվում են եվրոպական նոր ավիաընկերության Հայաստան մտնելու առթիվ, Բաքվում հավաքվել են թյուրքալեզու պետությունները։
Ալիեւը իր ելույթում հայտարարել է.
«Между основной частью Азербайджана и нахчыванским регионом расположен Зангезур. Вывод в свое время Зангезура из состава Азербайджана и присоединение его к Армении расчленили великий тюркский мир в географическом отношении»:
Եթե հիշում եք, Հայաստանում մեծ տոնակատարություն կազմակերպվեց Աշխաբադում Ալիեւի կողմից Նժդեհի հասցեին հնչեցրած որակումներին Փաշինյանի պատասխանելու առիթով։
Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ Նժդեհը պաշտպանել եւ Հայաստանին է միացրել Զանգեզուրը, հետեւաբար Ալիեւի այս հայտարարությունը պետք է դիտարկել նախորդի, արդեն գործնական, շարունակություն։
Լավ կլիներ, որ Հայաստանից հնչեր համարժեք պատասխան, գոնե իրենց անձնական PR համար։
Հ.Գ. Թիրախում Զանգեզուրն է, պարոնայք, բացեք ձեր աչքերը, դուրս եկեք հեղափոխական թմբիրից, զբաղվեք Հայաստանի անվտանգության խնդրով, իսկ ինքնաթիռները, ոնց էլ լինի, մի օր կգան»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները