Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգով Մայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայություն Հայց Եվրոպական Միության դատարանում Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի.

Այս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերունԴաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի շնորհանդեսը կկայանա Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին նվիրված համերգովՄայրացած կնոջը նորածնի հետ տեղափոխել են տուն․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)TRIPP-ը վերջապես զրկում է Ռուսաստանին Հարավային Կովկասում գլխավոր խաղացողի դերից. Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայությունՀայց Եվրոպական Միության դատարանումՀայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
Կարծիք

Բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է

 

Այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ակնհայտորեն ցույց տվեց իր նեղացվածությունը ԱԺ մեծամասնությունից, նաև զայրույթը խորհրդարանի նկատմամբ` իր պրոֆեսիոնալ դիրքորոշումը շրջանցելու և անգրագիտություն ցուցաբերելու համար։

Ընդ որում, հարցազրույցում մոռացվել էր դատավոր-անդամ դարակազմիկ խնդիրը, իսկ հանրության աչքին համոզիչ թվալու համար, թերևս, օգտագործվում էին բարդ և նույն այդ հանրության մեծամասնությանը անծանոթ տերմիններ, օրինակ` «դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ» բառակույտը: Իսկ իրականում ինչի՞ մասին էր հարցազրույցը:

Խոսեմ կետ առ կետ․
1․ Դատավոր -անդամ բառախաղ
Երկար պետք չէ խոսել սրա մասին, պարզապես հիշենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները դատավոր/անդամ բանավեճը բառախաղ որակելու, ինչպես նաև բոլոր դատավորների իրավահավասարությունը, անկախ նշանակման պահից, շեշտադրելու մասին։

Հարգելի' Վահե, ինչո՞ւ Վենետիկին չմեղադրեցիք անգրագետ լինելու մեջ, թե՞ Ձեր ուժը միայն սկսնակ և գուցե` ոչ այնքան կիրթ պատգամավորների վրա է պատում։ Ինչո՞ւ Ձեր թեզը չպաշտպանեցիք և սահուն անցում կատարեցիք ճգնաժամի այլ հիմնավորումներին։

2.Սահմանադրական ճգնաժամ

Հարգելի՛ Վահե, երբ Ձեր երդման օրը ԱԺ ամբիոնն օգտագործեցիք դարի հայտարարությունն անելու համար, թե ինչու ՍԴ-ում կա երկու դատավոր այլ ոչ ` ինը, ինչո՞ւ խորքային ճգնաժամի կամ Ձեր հարցազրույցի «թիթիզ» արտահայտությունների մասին չհիշեցիք, այլ միայն խոսեցիք դատավոր/անդամ պարզունակ բառախաղի մասին։
Թե՞ այդ պահի դրությամբ միակ հարմար մեթոդը, որը գտել էիք, դա էր։ Թե՞ այդ պահին ծովը ծնկներից էր, և մտածում էիք` կարիք չկա նեղություն կրել և լուրջ բան մտածել, և միայն խրոխտ ելույթը բավական էր, որպեսզի ՍԴ գնալուն պես` շենքը դատարկվեր։

Իսկ հետո, երբ հասկացաք, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու պարզունակ չէ, և իրականում այնտեղ կենսագրություն ունեցող, լուրջ ճանապարհ անցած մարդիկ են, սկսեցիք համոզիչ երևալու համար ավելի խորհրդավոր հիմքեր և արտահայտություններ պեղել և «պադդերժկա» անել նախորդ հայտարարությունները։ Արդյոք այս ամենից հետո կարելի՞ է հավատալ, որ Ձեր խնդիրը հիվանդության ճիշտ ախտորոշումն է, և ԱԺ նախաձեռնության վրա ցեխ նետելը այլ նպատակներ չի հետապնդում, ինչպես օրինակ` Վլադիմիր Վարդանյանին վարկաբեկելը։

Կամ Ձեր կողմից «ճգնաժամը» հայտնաբերելու պահից սկսած` ով ինչ հասցներ` «խցկում» էր ճգնաժամ բառի տակ, այդ թվում՝ Ձեր թեզի հետ կապ չունեցող / ՍԴ նախկին նախագահի պաշտոնավարման ժամկետ չի եղել, հետևաբար` նոր նախագահի պաշտոնավարման ժամկետ ևս չկա և այլն և այլն/։
Ինչո՞ւ մի պահ չասացիք, որ իշխանությունը շեղվել է Ձեր մատնանշած ճգնաժամի տրամաբանությունից։ Թե՞ այդ ժամանակ շահերի բախում չկար։

Կամ հարց է առաջանում. եթե այդքան ճգնաժամային էր իրավիճակը, ինչո՞ւ էիք մեկ տարուց ավելի պայքարում ճգնաժամի մի մասնիկը դառնալու կամ որ նույնն է՝ ՍԴ դատավոր դառնալու համար։
Մի՞թե չգիտեիք, որ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է և որոշումներ է կայացնում կոլեգիալ կարգով, և դառնալով ՍԴ դատավոր` դառնալու եք մի մասը դատարանի։ Ինչո՞ւ չասացիք, որ չեք ընտրվի, մինչև ճգնաժամը չհաղթահարվի։

Ինչո՞ւ հարցին, թե արդյոք աշխատելո՞ւ եք Հրայր Թովմասյանի հետ, պատասխանեցիք մոտավորապես, որ իրավունք չունեք չաշխատել նրա հետ։ Բա չէիք հիշո՞ւմ ճգնաժամի մասին։

Կամ ինչո՞ւ ԱԺ-ին, նախքան Ձեր ընտրվելը, մի բերան չասացիք Ձեր նկատած «ճգնաժամի» և դրա պատճառով չաշխատելու հնարավորության մասին։ Գուցե այլ մարդ էին գտնում, ով կարող էր ճգնաժամային պայմաններում աշխատել։ Վստա՞հ եք, որ չեք խաբել Ձեզ ընտրող մարմնին։ Ի վերջո, նրանք հույս ունեին, որ ունենալու են իրենց մարդուն, ով գոնե իրենց համար ճակատագրական դիմումների քննությանը կմասնակցի և եղանակ կփոխի։ Իսկ Դուք չմասնակցեցիք նույնիսկ Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քննարկմանը։
Լավ, կամ ասենք` ընտրվեցիք, բա իրավաբան մարդ եք, չգիտե՞ք, որ անաշխատ եկամուտը կամ առանց աշխատելու` «պադավատ» ունենալը վատ բան է։ Կամ Ձեր տրամաբանությամբ` եթե չկա մարմին, որեմն չկա նաև այդ մարմնին հատկացված օրինական աշխատավարձ։

3.Սահմանադրական մարմիններից ավելի Սահմանադրական
Հարգելի' Վահե, ըստ Ձեզ` Հայաստանում քանի՞ սահմանադրական մարմին կա։ Դատելով Ձեր խոսքերից` կարելի է ենթադրել, որ ի դեմս Ձեզ` դրանք հինգն են։ Խոսենք ավելի պարզ։ Եթե Սահմանադրական մարմինները դիմումներ են ներկայացնում Սահմանադրական դատարան, կատարում Սահմանադրական դատարանի որոշումները, չեն շարժվում Ձեր մատնանշած ճանապարհով և նոր դատավորներ ընտրում, արդյոք Դո՞ւք եք այն մարդը, որ պիտի սեփական անձին վերապահի ճգնաժամ գնահատողի և լուծողի դերը։ Արդյոք սա անարգանք չէ՞ այդ մարմինների նկատմամբ։ Միգուցե պետք է միանգամից մտածել ՍԴ-ի փոխարեն Վահե Գրիգորյանի անվամբ Սահմանադրական դատարան/մարմին ստեղծելու մասի՞ն։

Հարգելի' Վահե, Ձեր նպատակը ճգնաժամը ճիշտ ախտորոշելը և լուծելը չէ, խնդիրը ոչ էլ ԱԺ նախագծի թերի լինելն է, այլ այն, որ այդ նախագիծը չէր լուծելու սեփական ամբիցիաների իրականացման հարցը, նախագծի լավ ավարտով ո'չ Ձեր անձն էր դառնալու ՍԴ «ճգնաժամը» լուծողը, ո'չ էլ Դուք էիք դառնալու ՍԴ նախագահ։ Ի վերջո, Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե այլ անձ Հրայր Թովմասյա՞նն է ՍԴ նախագահը, թե՞ Պողոսը։

Ահա, թե որտեղ է թաքնված շան գլուխը, հարգելի' Վահե Գրիգորյան։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից