Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ. Արմեն Աշոտյան
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա մասնավորապես գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով եւ ԱՊՀ երկրներով։
Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաեւ Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։
Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.
1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլեւս իշխանություն չէ, ներկայացված չէ նաեւ խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։
2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման եւ պետականության ամրապնդման կարեւորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաեւ ազգային դիմադրողականությունը։
3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսեւորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարեւորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով եւ փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...