Իշխանությունները կանչել են ինչ-որ թափթփուկների, որոնք տրանսպորտի գինը որոշել են 300 դրամ. ՀԿ ղեկավար
Երբ իշխանությունները եւ ընդդիմադիրները խոսում են տրանսպորտային խնդիրների լուծման մասին, սուտ են խոսում: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիման ժամանակ նշել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իշխանությունները գիտակցված են ստում, իսկ ընդդիմադիրները տեղեկացված չեն խնդիրների մասին. «Իշխանությունները բազմաթիվ գրանտներ են լափել, կանչել են ինչ-որ թափթփուկների, որոնք տրանսպորտի գինը որոշել են 300 դրամ, այնինչ վարորդները 50 դրամ էին առաջարկում բարձրացնել: Հիմա խոսում են Ազգային օպերատորից, միլիոնավոր դոլարներից, որպեսզի ոլորտը փոփոխեն, սակայն բոլորը խոսում են միայն փող կորզելու նպատակով: Բայց նորից ոչինչ չեն փոխելու, նորից բոլորին քցելու են»:
ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ նշեց, որ տրանսպորտի ոլորտը չի հաջողվում բարելավել, քանի որ գործող երթուղիները շահութաբեր չեն կարող լինել. «Գոյություն ունի միջին փոխադրման հետազոտություն: Ամենաիրատեսական մոտեցումն այն է, որ մարդը վճարի այնքան, որքան ինքը գնացել է՝ 40-50 կամ 300 դրամ: Մինչդեռ, քաղաքային իշխանությունները գնացել են միջինացված գնի», իսկ դա պետք է լինի իրատեսականության շրջանակներում: Հաշվարկները ցույց են տալիս, որ Երեւանում ուղեւորափոխադրման արժեքը կարող է լինել 150, 200 եւ 250 դրամ: Մենք երանի ենք տալու քաղաքի մի ծայրից մյուսը 100 դրամով անցնելուն»:
Հրանտ Եղիազարյանի խոսքով, քաղաքապետարանը մշակում է նոր երթուղային ցանց, ըստ որի՝ քաղաքի մեկ ծայրից մյուսը այլեւս հնարավոր չի լինելու հասնել մեկ տրանսպորտային միջոցով եւ մարդիկ ստիպված են լինելու մի քանի ավտոբուս փոխել. «Նոր երթուղային ցանցը, որի մասին չեն բարձրաձայնում, ենթադրում է, որ օրինակ Ռայկոմից մինչեւ 3-րդ մաս հասնելու համար մարդը պետք է ծախսի մինչեւ 300 դրամ»։
Տ. Հովհաննիսյանն էլ նշեց, որ որպեսզի ուղեվարձը չբարձրանա, անհրաժեշտ են դոտացիաներ, անհրաժեշտ է փոխադրողներին ազատել հարկերից, իսկ գազի լիցքավորումը կատարվի այն գնով, ինչը հիմա սահմանին է։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի