«Ռեալը» մի քանի դաս տվեց Դիեգո Սիմեոնեին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր Իսպանիայի մայրաքաղաքի մյուս թիմին՝ «Ատլետիկոյին»:
Խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համեստաբար նշել էր, որ կողմերի հնարավորությունները հավասար է գնահատում, իսկ ֆուտբոլից չհասկացող, բայց իրենց ֆուտբոլի մասնագետներ եւ մեկնաբաններ համարողները նույնիսկ նշում էին, թե Դիեգո Սիմեոնեի թիմը հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի, այսուհանդերձ, «Ռեալը» վերցրեց եւ հաղթեց խոշոր՝ 3:0 հաշվով, թեեւ կարող էր հաղթել շատ ավելի մեծ հաշվով:
Առաջին գոլը Ռոնալդուն խփեց արդեն տասներորդ րոպեին: Նա Օբլակի դարպասը Կազիմիրոյի փոխանցումից հետո խփեց գլխի հարվածով:

Հետո «Ռեալն» ունեցավ դարպասը գրավելու մի շարք այլ պահեր, բայց հիշարժան էր Բենզեմայի շրջադարձ հարվածը եւ Վարանի գլխի հարվածը: Մի դեպքում գնդակը մի փոքր շեղ ընթացավ, իսկ մյուս դեպքում լավ խաղաց Օբլակը:
Երկրորդ գոլը Ռոնալդուն խփեց Բենզեմայի փոխանցումից հետո 73-րդ րոպեին:

Երրորդ գոլը Ռոնալդուն խփեց Վասկեսի հրաշալի անցումից եւ փոխանցումից հետո 86-րդ րոպեին:

Հետո արքայական թիմը կրկին կարող էր գրավել Օբլակի դարպասը, բայց հյուրերի բախտը բերեց:
Իսկ «Ատլետիկոն» աչքի ընկավ միայն կոպիտ խաղով եւ ուրիշ ոչնչով, «Ռեալի» դարպասի ուղղությամբ կատարելով ընդամենը մեկ հարված:

Պատասխան խաղը կկայանա մայիսի 10-ին:
Top-News.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը