«Բելլա Քոչարյանի հետ հանդիպումով Պուտինը ցույց տվեց, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Ռոբերտ Քոչարյանի անձի հանդեպ». Սոլովյով (տեսանյութ)
ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման հեղինակ և վարող Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման մեջ՝ «Россия 1» հեռուստաալիքի եթերում, անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցին:
Սոլովյովը նշել է, որ նախքան օդանավակայան գնալը, ՌԴ նախագահը Հայաստանում ՌԴ դեսպանատուն է այցելել, որտեղ հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջը` Բելլա Քոչարյանին, և դա` ըստ Սոլովյովի, պատահական չէր:
«Այսպիսով՝ Պուտինը ցույց է տվել, որ նախկինի պես մեծ հարգանք է տածում Քոչարյանի անձի հանդեպ, և նրա վերաբերմունքը դատական գործընթացի հանդեպ անփոփոխ է մնացել»,- ասել է նա:
Սոլովյովը և նրա գործընկերը նաև նշել են, որ ռուսական լրատվամիջոցներն այս մասին չեն հաղորդել, և նրանք այս մասին տեղեկացել են հայկական լրատվամիջոցներից, որոնք ակտիվորեն լուսաբանել են այս իրադարձությունը:
Հիշեցնենք, որ Բելլա Քոչարյանի հետ Պուտինի հանդիպման լուրը հաստատել էր նաև Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այդ հատվածը՝ 27.28 րոպեից.


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը