Ժամանակին կրծքով պաշտպանել ենք «Հայկական Ժամանակ»-ը. սրա՞ համար. Հրանտ Բարգրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած միջադեպին: Բագրատյանը նշել է, որ խստորեն դատապարտում է մամուլի դեմ հարձակումները:
«Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես, «Հայելի» ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, «Հայկական Ժամանակ»-ը: Սրա՞ համար»,- գրել է նա:
Հիշեցնենք հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը