Պոլիէթիլենային տոպրակների արգելմանն ուղղված ստորագրահավաք է կազմակերպվել
Հայաստանի քաղաքացի Միքայել Հովհաննիսյանը Change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել հանուն մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում արգելելու: Պահանջագիրն ուղղված է ՀՀ կառավարությանը։ Խնդրում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր համաձայն են այս գաղափարի հետ՝ անցնել այս հղումով, ստորագրել և տարածել այս կարևոր էկոլոգիական նախաձեռնությունը։
Ստորագրահավաքում ասված է հետևյալը․
«Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը մեր օրերում համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75 % կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Միջինում այդ տոպրակների օգտագործելիության ժամկետը կազմում է 20 րոպե, բայց հետագայում այն դեռ պիտի քայքայվի դարերի ընթացքում:
Հայաստանում պոլիեթիլենային տոպրակներն աղբի տեսքով ամենուր են՝ քաղաքներում, գյուղերում, պատմամշակութային վայրերում, դաշտերում, ճանապարհների եզրերին, լճերում, գետերում, իսկ քամու ժամանակ ականատես ենք լինում տհաճ տեսարանի՝ թռչող տոպրակների ալիքի: Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ինչից գոյացած աղբը գրեթե չի վերամշակվում: Աղբանոցներում դրանք քամու միջոցով տարածվում է շրջակայքում, իսկ այրելու դեպքում արտադրվում է միջավայրն աղտոտող խիստ թունավոր, քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին:
Այս խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանում պետք է արգելվեն մեկանգամյա օգտագործման տոպրակների տրամադրումը խանութներում, իսկ փոխարենը վաճառվեն որակյալ, բազմամյա օգտագործման տոպրակներ (գնում եք մեկ անգամ, օգտագործում ամեն անգամ առևտուր անելիս): Կարելի է կիրառել նաև կտորե կամ թղթե պայուսակներ և արկղեր: Գուցե սկզբում դժվարություններ առաջանան բնակչության շրջանում, բայց եթե մի շարք երկրներ (ինչպես օրինակ՝ Իտալիա, Գերմանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ի մի շարք նահանգներ, այս սեպտեմբերից նաև Վրաստան, և այլն) կարողանում են ապրել առանց մեկանգամյա օգտագործման տոպրակների, ապա մենք նույնպես կարող ենք: Կարևորը հասարակության գիտակցումն է և սերը բնության ու հայրենիքի նկատմամբ»:
Ծանոթացեք նաև «Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին» հոդվածում ներկայացված փաստերին և առաջարկություններին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի