ՀՀ մշտական բնակչության թիվը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 13 հազարով
2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ ՀՀ բնակչության քանակը կազմել է 2 981.5 հազար մարդ, ինչը 12,9 հազարով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Համաձայն ԱՎԾ ժողովրդագրական տվյալների, 2017 թ. ապրիլի մեկի դրությամբ ՀՀ բնակչության բնական աճը կազմել է 500 մարդ:
Տարեսկզբի նկատմամբ բնակչության թվաքանակը նվազել է 4.6 հազար մարդով, ինչը ձևավորվել է բնակչության բնական հավելաճի (0.5 հազ.) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (-5.1 հազար մարդ) տարբերությունով:
Այս տարվա առաջին եռամսյակում 6.5% նվազել է ծնունդների թիվը, իսկ մահացությունների թիվն աճել է 3.8 %:
Համաձայն հրապարակված տվյալների, կրճատվել է նաև գրանցված ամուսնությունների քանակը՝ 3826-ից հասնելով 3544-ի, իսկ ամուսնալուծությունների քանակը, հակառակը, աճել 851-ից հասնելով 972-ի:
Zham.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի