Ո՞ւմ դաշտում է գնդակը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում «երկարատև, լուրջ, քննարկում-բանավեճերից» հետո խմբակցությունը դրսևորեց «կառուցողական» մոտեցում և իշխող «իմ Քայլը» խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին ( «ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ․․․ » ծանոթ խոսքեր են չէ՞)։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․
-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։
Հարգելի պարոն Մարուքյան, հավատու՞մ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․
-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազության դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն ( ձևերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ և այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը