Երեւանում տրանսպորտի սակագինը էժան չէ. գնի համեմատական` Երեւան, Թբիլիսի, Բաքու
Ի հեճուկս Երեւանի քաղաքապետարանի պնդումների, Երեւանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Այս մասին նշված է Սուտ.am-ի հերթական հրապարակման մեջ:
Այնտեղ, մասնավորապես, ասվում է.
«Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ապրիլի 21-ին Ազատություն ռադիոկայանի եթերում ներկայացրել է իրենց կատարած եւ առաջիկայում կատարվելիք աշխատանքները:
Անդրադառնալով երեւանցիների համար թերեւս ամենացավոտ` տրանսպորտի խնդրին` Սուքիասյանը, մասնավորապես ասել է, որ աշխարհում գրեթե չկա մի մայրաքաղաք, որտեղ տրանսպորտը կարժենա 100 դրամ (20 ցենտ): Սուքիասյանը փաստացի կրկնել է իր գործընկերների այն միտքը, որ այսօրվա տրանսպորտի որակը ուղիղ համեմատական է նրա սակագնին. «որքան վճարում եք, այդքան էլ ստանում եք»:
Մենք ուսումնասիրեցինք համադրելի երկրների մայրաքաղաքներում տրանսպորտի գործող սակագները, որոնք ոչ միայն ավելի բարձր չեն, այլեւ որոշ դեպքերում ավելի ցածր են Սուքիասյանի նշած 20 ցենտից:
Այսպիսով, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտի սակագինը (ավտոբուսների ու մետրոյի) կազմում է 50 թեթրի (100 դրամ կամ 21 դոլարային ցենտ): Ընդ որում, Վրաստանում բոլոր միկրոավտոբուսները ունեն օդորակիչներ, իսկ տրանսպորտի մեծ մասը կազմված է նոր ավտոբուսներից:
Երեւանից բավականին ավելի բարձր միջին եկամուտ եւ գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Կիեւում ավտոբուսի սակագինը սկսվում է 4 հրիվնայից (75 դրամ կամ 15 ցենտ): Նույնքան արժի 52 կայարանից ու 3 գծերից բաղկացած Կիեւի մետրոպոլիտենի տոմսի գինը (Երեւանի մետրոպոլիտենը 5 անգամ ավելի փոքր է):
Երեւանից տասնյակ անգամներ ավելի մեծ ու էականորեն ավելի հարսուստ Մոսկվայի բնակիչները օգտվում են տրոնսպորտի աբոնենտային համակարգից: Ռուսաստանի մայրաքաղաքում ամսեկան 60 անգամ երթեւեկելու համար նախատեսված քարտ գնելու պարագայում մեկ ուղեւորափոխադրման արժեքը կազմում է 13,3 ռուբլի (110 դրամ կամ 22 ցենտ):
Իսկ ահա Բաքվի հասարակական տրանսպորտի սակագինը մոտ 2 անգամ ավելի էժան է Երեւանից՝ 0,2 մանաթ (55 դրամ կամ 11 ցենտ): Համարյա նույնքան են նաեւ Կիշենյովի բնակիչները վճարում ավտոբուսով երթեւեկելու համար՝ 3 լեյ (70 դրամ կամ 14 ցենտ):
Այսպիսով, ի հեճուկս Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի պնդումների, Երեւանում տրանսպորտի սակագինը էժան չէ, իսկ որոշ քաղաքների համեմատ նույնիսկ ավելի թանկ է: Ավելին, թվարկված քաղաքներում, մեղմ ասած, շատ դժվար է գտնել քաղաքի կենտրոնում միկրոավտոբուսների մեջ խցկված քաղաքացիների:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի