ԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հանդիսացող «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին ժամը 10:09–ին հեռախոսակապով ծանուցվել է նույն օրը ժամը 18.00-ին նշանակված նիստի մասին, որով քննության են առնվելու դիմողների կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բոլոր դիմում-բողոքները: Նկատի ունենալով ծանուցման ժամկետի ոչ ողջամիտ լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմում-բողոքների քննարկմանը անմիջականորեն դիտորդների մասնակցության հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը անհնարին կլինի, հատկապես հաշվի առնելով դիմումներ ներկայացրած դիտորդների քանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ դիտորդներ բնակվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, կազմակերպությունը միջնորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հետաձգել նշանակված նիստը` տրամադրելով ողջամիտ ժամկետ դիմումներ ներկայացրած դիտորդների ծանուցումը, նիստին մասնակցությունը և նրանց լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով:
Նշենք, որ ընտրությունների արդյունքների վիճարկման փուլն արդեն ավարտվել է, ուստի դիտորդների ներկայացրած բողոքի քննությունն այլևս հրատապ չէ և ծանուցման նույն օրը բոլոր բողոքները մեկ նիստի ընթացքում քննելը չի հետապնդում արդարացված նպատակ: Այնուամենայնիվ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը փորձելու է ապահովել դիտորդների ծանուցումը և մասնակցությունը ԿԸՀ նիստին, սակայն պնդում է, որ ԿԸՀ-ն պետք է ողջամիտ ժամկետ տրամադրի դա անելու համար:
«Քաղաքացի դիտորդ»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի