Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Մեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմանները Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-ի Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը
Հայաստան

Ինչու՞ չեն իրականացնում իրենց սահմանադրական պարտականությունը և նույնաբնույթ գործընթաց չեն մեկնարկում Վահե Գրիգորյանի նկատմամբ

Այսօր Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշումը, որը որևէ աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ, հակասում է Սահմանադրությանը, «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներին՝ ապօրինի լինելով թե՛ նյութական, թե՛ բովանդակային տեսանկյունից։

Որո՞նք են հետագա քայլերը.
• Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը մուտքագրում է Սահմանադրական դատարան։ Այդ որոշմանը պետք է կցվեն Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու ՀԻՄՔԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ:

• Դիմումի մուտքագրման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օր հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) դիմումը մերժելու մասին.
2) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին։

• Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ 30-օրյա ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան 50 օրով:

• Գործերի դատաքննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով:

• Գործով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

Նախ՝ կոչ եմ անում իրավական համայնքին և հասարակությանը զորակցություն հայտնել Սահմանադրական դատարանի դատավորներին, ում սկզբունքայնությունից և մասնագիտական անաչառությունից է կախված մեր պետության իրավական էությունը երաշխավորող վերջին սահմանադրական մարմնի գոյության երաշխավորումը։

Բացի այդ՝ հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ ճնշումների առկա նախադեպը՝ կոչ եմ անում Ազգային ժողովի այսօրվա ապօրինի որոշման ընդունմամբ առերևույթ շահագրգռված բոլոր անձանց զերծ մնալ Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ցանկացած արտաքին ազդեցությունից։

Միաժամանակ հայտնում եմ, որ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ ԱԺ ապօրինի որոշման հիմքերից մեկն իր՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի խախտմամբ ներկայացված միջնորդությունն է, իսկ հիմքերից մյուսի վերաբերյալ ինքն է դիմել ՍԴ-ին՝ հայտնելով իր շահագրգռվածության վերաբերյալ։

Դիմում եմ նաև Ազգային ժողովում գործող խմբակցություններին հարցադրմամբ. եթե Հրայր Թովմասյանի նկատմամբ մեկնարկած գործընթացը իրավական էր, ինչու՞ չեն իրականացնում իրենց սահմանադրական պարտականությունը և նույնաբնույթ գործընթաց չեն մեկնարկում Վահե Գրիգորյանի նկատմամբ, երբ ի տարբերություն նախորդի՝ այս դեպքում ուղղակի արձանագրված է ՍԴ դատավորի կողմից էական կարգապահական խախտման փաստը, այն է՝ 10-ից ավելի անհարգելի բացակայությունը Սահմանադրական դատարանի նիստերից։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից