Որքա՞ն երեխա է ծնվում Հայաստանում եւ Վրաստանում. համեմատություն
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի ընթացքում ծնվել է 40 638 երեխա` 21 459 տղա եւ 19 179 աղջիկ: 2015-ին Հայաստանում ծնվել է 41 763 երեխան (22.133 տղա, 19.630 աղջիկ), 2014-ին՝ 43 031 երեխա (22.869 տղա, 20.162 աղջիկ): Այսինքն 2015-ին ծնված երեխաների թիվը նվազել է 1268-վ, իսկ 2016-ին՝ 1125-ով:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016-ին Վրաստանում ծնվել է 56 569 երեխա (28 887 տղա եւ 27 682 աղջիկ), ինչը 4,5%-ով քիչ է 2015 թվականին ծնված երեխաների քանակի համեմատությամբ։
Նշենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 մլն 986 հազ․ 5 մարդ, այդ թվում քաղաքայինը`1 901.7 հազ. մարդ եւ գյուղականը` 1 084.8 հազ. մարդ:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին՝ 2016թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0.4 %-ով կամ 12,1 հազ. մարդով:
Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում 2017թ․-ի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 3 718 200 մարդ, ինչը 0․1%-ով քիչ է, քան 2016թ․-ի հունվարի 1-ի դրությամբ:
Համադրելով թվերը ստացվում է, որ 2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ծնվել է 13,6 երեխա, իսկ Վրաստանում՝ 15,2 երեխա:
Բացի այդ, Հայաստանում 2016 թվականին ծնված տղաների թիվը աղջիկների թվից ավելի է եղել մոտ 2500-ով, իսկ Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 1200 է:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի