«Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին Կամազ ես առնել տվել ու տալիս». Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանին
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մի տարի է՝ լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով։ Նախ տեղյակ ե՞ք, որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի (որն, ի դեպ, փոփոխական է կախված շատ հանգամանքներից, օրինակ՝ ժամանակ կար, որ Դավթաշենում 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով կամ նույնիսկ փոխանակել են Մոսկվայի 4 տոմսի հետ), այլ կադաստրային արժեքի վրա։
Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ, որպեսզի ներդրումներ ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ։ Չէ՞ որ այդ ներդրումներից, հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը, քան այդ հողի իրական արժեքն է։ Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»։
Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին Կամազ ես առնել տվել ու տալիս։ Եթե էդ Կամազները «բարեգործություն» են, բա բյուջեի փողերով առած Կամազներն ո՞ւր են։
Գոնե գիտակցո՞ւմ ես, որ դա է հենց կոռուպցիա կոչվածը»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը